четверг, 27 мая 2010 г.

ԷՅՖԵԼՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ




 La Tour Eiffel) - կառուցվել է 1887-1889թթ- 
Փարիզի աշխարահռչակ տեսավայրը կառուցվել է ֆրանսիական հեղափոխության 100-ամյակի պատվին, որպես ցուցանմուշ:
Ճարտարապետն է Գուստավ Էյֆելը: Աշտարակի սկզբնական գաղափարը Մյորիս Կյորիզենի և Էմիլ Նուգենինն էր:
Ճարտարապետի կողմից այն կոչվել է "300 մետրանոց աշտարակ", Ներկայումս այն կոչում են նաև "ֆրանսիայի երկաթե տիկին":
Աշտարակի ծանրությունը 10000 տոննա է: Գուստավ Էյֆելի պատվին անվանվել է Էյֆելյան:
Էյֆելյան աշտարակը կառուցվել էր ժամանակավոր` 20 տարվա նախահաշվով: Կառույցի վրա աշխատել են 50 ինժեներ և 250 բանվոր: Առաջին վերելակները բերվել են հիդրավլիկ պոմպերի շնորհիվ:
1983թ.-ից վերելակները վերափոխվել են էլեկտրականով: 1989թ.-ին լուսավորվել է 1000 գազային ֆանարների և 2 լուսարձակների շնորհիվ: Էյֆելյան աշտարակը կառուցված է 18,038 մետաղական տարրերից: Էյֆելյան աշտարակը բացման օրվանից ներկված է եղել Ֆրանսիայի դրոշի գույներով` կապույտ, սպիտակ և կարմիր:
Աշտարակի ներկայիս գույնը կարմրաշագանակագույն է: Պաշտոնապես կոչվում է "Շագանակագույն-Էյֆելյան":
2008թ.-ի հուլիսի 5-ից դեկտեմբերի 31-ը աշտարակը լուսավորվել է Եվրոպայի դրոշի գույներով: Ամեն 7 տարն մեկ այն ներկվում է 7 ամիսների ընթացքում:
2009 թվականին տոնվեց Աշտարակի 120 ամյակը:
Ամեն տարի մոտ 6,5մլն մարդ բարձրանում են նրա գագաթին: Աթբողջ աշխարհում վճարովի տեսարժան վայրերի ցուցակում նա առաջինն է: 6 միլիոն 930 հազար տուրիստ այցելեցին 2008թ.:
Բացումից մինջև 2009թ. ավելի քան 236 մլն մարդ այցելել են աշտարակը:

0 մեկնաբան.:

Отправить комментарий